ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Սակագնի բարձրացման շուրջ բանակցություններ են ընթանում»

«Սակագնի բարձրացման շուրջ  բանակցություններ են ընթանում»
27.03.2015 | 01:18

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են վարչապետի և մի քանի նախարարների հրաժարականի մասին լուրերը։ Որքա՞ն են դրանք իրատեսական։ «Դրանք անհիմն են»,- կարճ և կոնկրետ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։


-Պարոն Բաղդասարյան, լրատվամիջոցները գրում են նաև, որ առաջիկայում ՀԷՑ-ի բաժնետոմսերը ձեռք է բերելու ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։ Նման սցենարը հնարավո՞ր է։
-Ինչպես Դուք, այնպես էլ ես նման խոսակցություններ լսել եմ։ Այս պահին ստույգ տեղեկություններ չունեմ, սակայն ինչ-որ բանակցություններ ընթանում են։
-Ի դեպ, ՀԷՑ-ը պատրաստվում է բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Չե՞ք կարծում, որ դրանով կմեծանա սոցիալական լարվածությունը, ինչը դժգոհության նոր ալիք կառաջացնի։
-Ինչ խոսք, խնդիրը մեզ մտահոգում է, և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Գաղտնիք չէ, որ սակագնի ցանկացած բարձրացում իր հետ խնդիրներ է բերում, առկա են նաև այնպիսի խնդիրներ, որոնք քննարկման առարկա են այս պահին, և դրանց շուրջ բանակցություններ են ընթանում։ Դուք գիտեք, որ գազի սակագնի հարցում որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվեց` սակագինը չբարձրացնելու առնչությամբ։
-Ի՞նչ եք կարծում, տարօրինակ չէ՞, որ ՀԷՑ-ը մեծ պարտքեր ունի, երբ ժողովուրդը պարտաճանաչ կերպով վճարում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։ Ինչո՞ւ պետք է մեր ժողովուրդը իր հաշվին փակի ՀԷՑ-ի պարտքը։
-Ընկերության պարտքերի առաջացման հարցը ուսումնասիրում է համապատասխան հանձնաժողովը։ Կարծում եմ, խնդիրը պետք է դիտարկել նաև տարիներ առաջ ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթներում` ընկերության շահույթները համարվում են անձեռնմխելի։ Ըստ իս, անհրաժեշտություն կա կորուստների և շահույթների վերանայման։ Ընդ որում, դա պետք է արվի ոչ միայն մեր, այլև ՀԷՑ-ի ցանկությամբ։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ